Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Թանգարանների միջազգային օրը` Ազգային պատկերասրահում

Թանգարանների միջազգային օրը` Ազգային պատկերասրահում
14.05.2014 | 11:43

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը , Հայաստանի ազգային պատկերասրահում ժամը 12.00-ին տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահին Քրիստին Արժիլեի կողմից ընծայվող Սալվադոր Դալիի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդեսը և նվիրատվության արարողությունը, որին ներկա կլինի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նույն օրը կկայանա Ժան Կազանջյանի՝ ՀԱՊ-ում անցկացվող ցուցահանդեսի, ստեղծագործությունների կատալոգի շնորհանդեսը, որին կհաջորդեն նկարչի հետ հանդիպումը և ցուցահանդեսի քննարկումը։
Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին` ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: Թանգարաններն այդ օրն աշխատում են 11:00-18:00: Անցկացվում է նաև «Թանգարանային գիշեր»: Թանգարանները կազմակերպում են նաև մի շարք միջոցառումներ: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005-ից:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ